Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպական խաղերում

article-image

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 57 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Արթուր Բազեյանը մրցեց Լատվիան ներկայացնող Մատվեյս Պրոկուդինսի հետ և առավելության հասավ 4:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Բազեյանը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն