«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, 2023 թվականի հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8447/21), «Նախշքարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 61807/21), «Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 6681/22), «Իսկանդարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 27927/22), «Վարդազարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52297/22), «Փիլոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 19185/23), «Սուքոյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 19640/23) և «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 20140/23) գործերով կիրառել Եվրոպական դատարանի կանոնների 40-րդ և 41-րդ կանոնները՝ առաջնահերթություն տալով գանգատների քննությանը: