Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ Տոկիոյում կայացած նիստում հայտարարել է, որ հուլիսի 11-ից 14-ը կայցելի Լիտվա և Բելգիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հանդիպում անցկացնելու ԵՄ-ի ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Nippon լրատվական ցանցը: