«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին աննախադեպ թվով ռուսական ուղղաթիռներ են մտնում-ելնում Արցախ, որոնց վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջում։ Մի մասի կարծիքով՝ ռուս խաղաղապահներն են «պերեսմենկա» անում, մյուսները պնդում են, որ հումանիտար բեռներ, հատկապես դեղորայք են բերում Արցախ, որտեղ օրեցօր իրավիճակը սրվում է։