Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերջերս ընդունած «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևով նաև արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով: Այս մասին ասուլիսում ասացին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն՝ ամփոփելով ամառային նստաշրջանի աշխատանքները: