Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 10 տարում աճել է 23 տոկոսով՝ 2011 թ.-ի 240 միլիոնից 2021 թ.-ին հասնելով 296 միլիոնի: Դրա հետ մեկտեղ, թմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից տառապող մարդկանց թիվն այդ նույն ժամանակաշրջանում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 39,5 միլիոնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները բերված են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերի վարչության զեկույցում: