Վաղն ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը՝ վերջին քննությունն է՝ ֆիզիկա և հայոց պատմություն: ԳԹԿ-ից հայտնում են, որ կենտրոնները 17-ն են՝ 6-ը Երևանում, 11-ը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ քննություն է հանձնելու 2273 դիմորդ, որից 1131-ը ֆիզիկա և 1142-ը՝ հայոց պատմություն: Մարզերում քննությունների մասնակցելու է 1440 դիմորդ, նրանցից 700-ը ֆիզիկա է հանձնելու, 740-ը՝ հայոց պատմություն: Երևանում դիմորդների թիվը 833 է, նրանցից 431-ը ֆիզիկա է հայտագրել, 402-ը՝ հայոց պատմություն: