Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55 կմ հատվածում, Փամբակ բնակավայրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում, հայտնում է Shamshyan.com-ը։