Աշխարհի խոշորագույն ավիացուցադրություններից մեկում՝ Լը Բուրժեի 54-րդ միջազգային օդատիեզերական սալոնում ստորագրված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 150 միլիարդ դոլար: Սա 10 միլիարդ դոլարով ավելի է, քան 2019 թվականին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության խումբը, որը հանդես է գալիս որպես միջոցառման կազմակերպիչ։