ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը սեփական հետաքննությունն է անցկացնում՝ կապված «Տիտան» սուզանավի վթարի հետևանքով հինգ մարդու զոհվելու հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այդ մասին հայտնել է գերատեսչության գլխավոր քննիչ Ջեյսոն Նոյբաուերը՝ հանդես գալով Բոստոնում կայացած մամուլի ասուլիսում։