ՀՀԿ -Միացյալ Ռուսաստան միջկուսակցական կապերը զարգացման նոր փուլ են թևակոխում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Հունիսի 22-24 -ը ՀՀԿ պատվիրակությունը/ՀՀԿ ԳՄ անդամ Է.Շարմազանով և ՀՀԿ Խորհրդի անդամ Հ.Դանիելյան/ Միացյալ Ռուսաստան կուսակցության հրավերով Մինսկում մասնակցել են «Ռուսաստանի բարեկամները» միջազգային համաժողովին ու «Քաղաքակրթական երկխոսություն» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։