ՀՀ գործող իշխանությունները, ովքեր բոլոր ամբիոններից գոչում են Բանակի հանդեպ իրենց «սրտացավ» վերաբերմունքի, Բանակն իբրև թե «արդիականանցնելու ու վերազինելու» իրենց «ծրագրերի» մասին՝ նախաձեռնել են ՀՀ ՊՆ պատկանող թվով 71 անուն գույքի՝ վաճառքի հանելու գործընթացը: Դրանց թվում են զորամասերի շենքեր և տարածքներ, բուժվարչության շենք-շինություններ, մայրաքաղաքում և այլ վայրերում գտնվող զորանոցային և այլ հողատարածքներ, շինություններ և այլն։