«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում: Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ: