«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը «ներկայացավ», իսկ ավելի ստույգ՝ փաստացի նախագահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ընդ որում՝ այս հանդիպումը դռնբաց էր, հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչն ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծեց մինչ այդ քննիչ հանձնաժողով հրավիրվածների հետ։