Խորհրդային Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայ բնակչության արարման հնարավորությունները խիստ սահմանափակված և վերահսկելի էին խորհրդային քաղաքական բռնաճնշումների մեթոդների բազմաթիվ ձևերով: Խորհրդային Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում հայկական անկլավի բնակչությունն արտագաղթում էր, և անկլավը լցվում էր էթնիկ ադրբեջանցիներով: Չնայած Հայաստանին միանալու Արցախի բնակչության ցանկությունը պատժվում էր, անցյալ հարյուրամյակում այդ ցանկությունն արտահայտվել է բազմիցս ԽՍՀՄ իշխանություններին դիմումներով, կոլեկտիվ նամակներով և այլն: