Հիշու՞մ եք, որ սրանք 2018 թվականին դագաղներով, պսակներով ու սև ժապավեններով եկան իշխանության, իսկ 2020 թվականին ամբողջ Հայաստանն ու Արցախը «զարդարեցին» սև ժապավեններով: Մեր հայրենիքը դարձրեցին սգո հայրենիք, իսկ իրենք սկսեցին ուրախանալ ժողովրդի դժբախտությունների վրա: Ցինիկներն ընդհանրապես խոսելու տեղ չունեն, որովհետև հենց սրանք էին իրենց աջակիցների հետ միասին ուրախանում մարդկանց մահանալուց, իրենց ֆեյսբուքյան էջերում ծաղրող գրառումներ էին կատարում, հրճվում էին, որ ընդդիմադիր հայացք ունեցող մարդ է մահացել: