«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ինչպես նախորդ ընտրություններին Հայկ Մարությանն արեց։ Բանն այն է, որ Ավինյանը մեծապես տարբերվում է թիմակիցներից նախկինների նկատմամբ իր պահվածքով, սերտ տարբեր խավերի ու խմբերի, այդ թվում թաղային հեղինակությունների հետ շփվելու կարողությամբ, ավելին, տեղեկություններ կան, որ ընտրություններում նաև նախկինների ու նրանց հետ փոխկապակցված անձանց աշխատանքի վրա է հույս դրել: