Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հանկարծամահ է եղել։ Խաչատրյանն իշխանական այն ներկայացուցիչներից էր, ով կրում և տարածում էր իշխանականների հակաարցախյան թեզերը և հայտարարում․ ««Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարն այսօր կարելի համարել, որ ճիշտ չէ», իսկ Ադրբեջանի հետ շփումները այնքան էր կարևորում, որ հարցազրույցներում նշում էր․ «Ցանկացած շփում Ադրբեջանի ղեկավարների հետ կարելի է համարել առաջընթաց»։ Հենց այս համատեքստում Վիգեն Խաչատրյանի համար Աղավնոն ու Բերձորը մերը չէին, հետևապես, դրանց հանձնումն էլ զիջում չէր համարում՝ ասելով․ «զիջում ես այն ինչ քոնն է․ պատմականորեն Աղավնոն ու Բերձորը մերը չեն»։