Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած աղմկահարույց նախագծի «քավորը» իրականում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Խոսքը կառուցապատողներին վերաբերող նախագծի մասին է, որով հեղինակն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարելիք գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, այլ դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի։ Այս նախագիծը, որն արդեն առաջին ընթերցում է անցել, բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների շրջանում, այնպես էլ ՔՊ թիմում։