Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում՝ կիսակողաշրջված բախվել ծառին: