Երեկ ՀՀ ԱԺ-ում, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանը իբրև ներկյացրեց նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի պատճառները։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա՝ արդեն որերորդ անգամն է՝ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամն է, ինչ այդ զինվորների թիվը փոխվում է․ մի անգամ ասել էր՝ 20 000 զինվոր, ուրիշ անգամ՝ 30 000, հիմա պարզվեց՝ 25 000 զինվոր է փրկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։