Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով այս մի քանի օրվա ընթացքում տարածել է հաղորդագրություններ, գաղտնի քննչական գործողությունների ձայնագրություններ, որոնց արդյունքում գրեթե ամբողջությամբ հրապարակվել է այս քրեական վարույթի նախաքննական տվյալները: Նման պայմաններում, դեռևս չավարտված նախաքննության փուլում, ես, որպես Ա.Աշոտյանի պաշտպան, արդեն կարող եմ ազատորեն հրապարակավ հայտնել թե իմ կարծիքը, թե որոշակի տեղեկություններ քրեական վարույթի մասին: