Հնդկաստանի հյուսիսում առնվազն 96 մարդ է մահացել անոմալ տապի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ի հրապարակումը։ Հրատարակության տվյալներով՝ Ուտար Պրադեշի նահանգում առավելագույն 43 աստիճան տաքություն է գրանցվել հունիսի 18-ին, իսկ հունիսի 17-ին Բիհար նահանգում գրանցվել է 44,7 աստիճան։ Իրավիճակը խորացնում է 25 տոկոս խոնավությունը։