ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վանգ Յիի հետ: Բլինքենի այցի նպատակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները, որոնք է՛լ ավելի են սրվել փետրվարին Վաշինգտոնի կողմից չինական օդապարիկը խոցելուց հետո: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը: