Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 64-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մանանդյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու: