Մի խումբ փաստաբաններ այսօր՝ հունիսի 19-ին, ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ ոստիկանական բաժիններում իրականացրած բռնությունների, ինչպես նաև խորհրդանշական հեռուստացույց էին նվեր բերել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որը վերջերս հայտարարել էր, թե տեղյակ չէ այդ իրադարձություններից։