Հունիսի 18-ին՝ երեկոյան, անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են Արին Բերդ - Խարբերդ ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: