Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է, որ Շվեդիան կկարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, եթե կատարի հակաահաբեկչական պայքարում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են անցյալ տարվա հունիսին ստորագրված Մադրիդյան հուշագրից։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպման արդյունքներով։