Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի միջազգային մրցաշարի մրցումային հերթական օրը Հայաստանը նվաճել է 3 ոսկե մեդալ: Մցումային երկրորդ օրը կայացան մի քանի քաշային կարգերի եզրափակիչները: Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել Հրայր Ալիխանյանը և բրոնզե մեդալ է նվաճել Մեջլում Մեջլումյանը: