Հատուկ ջոկատայինների իրականացրած ռեյդը վրդովվեցրել է Գրիգոր Մինասյանին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս հայտնել էինք արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ահազանգ ստանալով դատապարտյալներից, որ բերդում կազմակերպված է թմրանյութերի շրջանառություն, ԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք էր գործել բերդ, ավտոմատները ձեռքներին, առանց արդարադատության նախարարության ղեկավարությանը տեղյակ պահելու, անցել էին բոլոր խցերով եւ աշխատակիցների աշխատասենյակներով, գետնին պառկեցրել անձնակազմին ու կալանավորներին։ Այնուհետեւ, գիշերով այցելել էին նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ իրականացրել, սակայն ընդամենը 1 փամփուշտ էին գտել, բայց ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, եւ ռեյդն իրականացրած կառույցների հետ հարաբերությունները լարվել էին։ Պաշտոնական պարզաբանման համար գրավոր դիմել էինք պետական մարմիններին՝ Քրեակատարողական ծառայություն եւ ԱԱԾ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն