Իրանը Հայաստանը ԵԱՏՄ շուկա մտնելու դարպաս է համարում։ Այդ մասին հայտարարել է Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին, գրում է IRNA-ն։ Դեսպանը նշել է, որ իրանական արտադրողները բավարար հնարավորություններ ունեն «ԵԱՏՄ շուկայում իրենց խոսքն ասելու համար»։ Նա ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։