Մայիսի կեսերին Սիրանուշն ու Ալբերտը երեխաների հետ ծանոթների տանն են եղել, երբ երեխաներից փոքրը՝ 2-ամյա Շանթը մայրիկին տարել է լոգարան, և փորձել հասկացնել, որ կրծքավանդակի շրջանում ինչ-որ բան է իրեն խանգարում, ինչ-որ նեղող բան կա։ Քանի որ տանը մագնիսե խաղալիքներ էին տեսել, որոշել են երեխային տանել ռենտգենի։ Այս մասին գրում է «Հետք»-ը։