Մենք սպասման մեջ չենք, մենք սպասում ենք մեր ընկերոջը, մենք աջակցում ենք Արցախի ինքնորոշման իրավունքին, մենք պայքարում ենք Հայաստանի անկախության պահպանման և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Արմեն Աշոտյանի հավանական կալանավորման և հետագա զարգացումների մասին։