Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել նոր կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում։ Բնակարանն ունի 61,3 քմ մակերես։ Այս մասին AntiFake.am–ը տեղեկանում է Աննա Վարդապետյանի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից։