Առավոտյան լուր տարածվեց, որ ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Աշոտյանի կալանքը կապված է իր մեղադրական գործում ընտրված խափանման միջոցի խախտման հետ։ Թե՛ Աշոտյանի նկատմամբ կիրառվող պատժի տեսակի հիմնավորումը և թե՛ առհասարակ նրա հանդեպ հարուցված ողջ քրեական գործը մեղմ ասած ծիծաղ են առաջացնում: Աշոտյանի նկատմամբ իրականացվող այս գործընթացը հուշում է ընդամենը մեկ բան. մենք հերթական անգամ գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ: