Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը։ «Արմենպրես»-ը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության հետ, թե ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։