Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են։ Ըստ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատուի՝ լրատվամիջոցներին տված պարզաբանման՝ Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։