«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ Արցախում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած առողջապահական ծրագրի շրջանակում Մարտունու շրջանի Մյուրիշեն, Կարմիր Շուկա, Հաղորտի, Բերդաշեն, Սոս գյուղական համայնքների շուրջ 160 բնակիչներ հնարավորություն են ունեցել օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից: