Այսօր՝ հունիսի 14-ին, Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության խումբը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: