Ռուսաստանի հանար չափազանց կարեւոր է, որպեսզի առաջընթացը խաղաղության հարցում կապված լինի Ռուսաստանի հետ, որպեսզի Ռուսաստանը լինի միջնորդը եւ ճարտարապետը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ NEWS.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։