Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն այս շաբաթ կարող է հայտարարել խորհրդարանի առանցքային ստորին պալատը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Fuji Television հեռուստաալիքը։