Երկու կողմերն էլ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը հստակ ձեւակերպումներով, և առաջին անգամ, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաեւ Ղարաբաղը։ Այս մասին երեկ՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։