Նուբարաշենի աղբավայրում հունիսի 13-ին ժամը 04։49-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը ։