Բեռլուսկոնիի ժառանգությունը գնահատվել է գրեթե 5 մլրդ եվրո

article-image

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը կյանքից հեռացել է հունիսի 12-ին, մնում էր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, նրա ժառանգությունը գնահատվում է գրեթե 5 միլիարդ եվրո, որը կանցնի նրա 5 երեխաներին և 16 թոռներին։ Նշվում է, որ Corriere della Sera թերթի տվյալներով՝ հարստության հիմնական մասնաբաժինը բաժին է ընկնում Fininvest ընտանեկան հոլդինգին, որը գնահատվել է 4,89 մլրդ եվրո: Դրա մեջ է մտնում Mediaset հեռուստաընկերության 50%-ը և Mondadori հրատարակչության 53%-ը, ինչպես նաև Mediolanum բանկը։ Հինգ երեխաներից յուրաքանչյուրը 7,65%-ի սեփականատերն է, իսկ Բեռլուսկոնիին բաժին էր ընկնում 61,3%-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն