Հայաստանում նկատվում է գնաճի տեմպի դանդաղում, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3 տոկոս (2023-ի մայիսը 2022-ի մայիսի նկատմամբ), իսկ այս տարվա ապրիլի համեմատ նկատվել է 1.8 տոկոսով նվազում: Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին ևս գնաճի տեմպը կշարունակի դանդաղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ նվազել են 2.1 տոկոսով: Իսկ միայն սննդամթերքի գները նվազել են 2.3 տոկոսով: Սննդամթերքի գները մայիսին նվազել են նաև նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատությամբ՝ 4.2 տոկոսով: