Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են Գայի պողոտայում երթևեկելի գոտի առանձնացրել միայն հասարակական տրանսպորտի համար: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հասարակական տրանսպորտի վարչության ներկայացուցիչը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց, որ նախաձեռնությունը կհեշտացնի քաղաքացիների տեղաշարժը և խցանումներ այդ գոտում չեն լինի։