Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օսիջեկ քաղաքում կայանացած World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներն էին Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում էր: