ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը կասեցվել է։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ նախաքննության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։