Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 11-ին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: