Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։ Երեխան սովորում է Դավիթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։